Հայաստան Uncategorized @hy գլխավոր 

ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի հարցերով համազեկուցողները կայցելեն Երևան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի մոնիտորինգի հարցերով համազեկուցողները կայցելեն Հայաստան։ Գերմանացի Աքսել Ֆիշերը և բրիտանացի Ալան Միլը փաստահավաք այցով Հայաստանում կլինեն հունիսի 9-ից 11-ը։

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

Նշենք, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների վերջին այցը Հայաստան եղել էր 2014թ․-ի հունիսի 16ից 18-ը, որն առաջին էր Հայաստանում 2012-2012թթ․-ներին կայացած նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։

Փաստահավաք այցի արդյունքներով համազեկուցողները նշել էին, որ Հայաստանը շարունակում է առաջընթացը Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Համազեկուցողներն անդրադարձել էին Հայաստանում քաղաքական զարգացումներին, սահմանադրական բարեփոխումներին, այլընտրանքային ծառայությանը, գենդերային, կրոնական և սեռական փոքրամասնությունների խնդիրներին, դատական համակարգի և ոստիկանության բարեփոխումներին։

Նույն շարքից