Հայաստան Քաղաքական 

Ոստիկանապետն ընդունել է ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ երկու երկրների ոստիկանական կառույցները փոխգործակցության մեծ փորձ ունեն Ինտերպոլի գծով, սակայն անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները, անցնել ուղղակի աշխատանքի, մասնավորապես՝ թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների հակազդման, հետախուզվողների հայտնաբերման և էքստրադիցիայի ոլորտներում:

Ջասիմ ալ Կասիմին Վլադիմիր Գասպարյանին փոխանցել է ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարի ուղերձը՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով, և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ հանցագործությունների համատեղ  նախականխման և կանխարգելման ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես և հայ գործընկերներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքները, հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները և հավաստել, որ Հայաստանի ոստիկանությունը բաց է գործընկերության և համատեղ աշխատանքի համար՝ ի շահ երկու երկրներում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության և քաղաքացիների անվտանգության ապահովման:

Նույն շարքից