Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել. Մերկել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել, եթե Ուկրաինայի արևելքում դրությունը չշտկվի:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայում` Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, արևմուտքի առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Interfax-ը

Մերկելը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը միայն քաղաքական լուծում ունի:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հերթին Ռուսաստանին կոչ էր արել հարգել Մինսկի համաձայնությունները, հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և հավելել, որ պատժամիջոցներն առայժմ գործելու են:

Օբամայի խոսքով, Պուտինը շարունակում է ուժեղացնել Ռուսաստանի մեկուսացումը` այդ կերպ փորձելով վերստեղծել Խորհրդային կայսրությունը:

Նույն շարքից