Հասարակություն 

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել

Այսօր ժամը 06.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորուհի, 1995 թ. ծնված Տաթև Բ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 1 փամփուշտ:

Տաթև Բ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից