Մոսկվայում 66 տարեկանում մահացել է հեքիմ Եվգենիա Դավիթաշվիլին, ով հայտնի է Ջունա անունով, հաղորդում է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ նրա ընկերոջ, դերասան Ալեքսանդր Սադալսկու խոսքով, հուղարկավորության տեղը և ժամանակն առայժմ չեն ճշտվել:
Ջունա Դավիթաշվիլին ղեկավարում էր Այլընտրանքային գիտությունների միջազգային ակադեմիան:
Բացի հեքիմությունից, նա զբաղվում էր կերպարվեստով և պոեզիայով: Նրա հաճախորդներն են եղել Լեոնիդ Բրեժնևը,Մարչելլո Մաստրոյանին և Ռոբերտ դե Նիրոն: