Հոգեբանները հավաստում են,ո ր ծիծաղը ոչ միայն օգտակար է առողջությանը, այլև կարող է բավականաչափ տեղեկություն տալ դիմացինի բնավորության մասին:
Եթե դիմացինդ ծիծաղում է կկոցելով աչքերը, ապա նա ինքնավստահ է, մի քիչ պնդաճակատ ու համառ: Նա, որպես կանոն, հասնում է իր նպատակներին:
Եթե դիմացինդ ցածրաձայն է ծիծաղում և գլուխն էլ մի թեթև կախում է, ապա նա ինքնագնահատականի լուրջ խնդիր ունի:
Այն մարդիկ, ովքեր ծիծաղելիս ձեռքով փակում են բերանը, ամաչկոտ են, չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում, նախընտրում են ստվերում մնալ:
Եթե ծիծաղելիս դիմացինդ ձեռքով դիպչում է դեմքին, ուրեմն նա երազկոտ է և հաճախ ավելորդ էմոցիաներ են ունենում:
Իսկ այն մարդիկ, ովքեր ծիծաղում են բաց ու հանգիստ, գլուխը մի թեթև հետ գցած, սիրում են կյանքից հաճույք ստանալ, ինքնավստահ են, բայց ունեն մի թերություն. կարող են անիմաստ ծիծաղել դիմացինի վրա: