Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Կիեւը իր արեւմտյան գործընկերներին չի դիմել երկրում հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման առաջարկով:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ ներկայումս նմանատիպ հարց օրակարգում գոյություն չունի:
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ Կիեւը, Ռուսաստանից սպառնացող միջուկային վտանգի պայմաններում, հնարավոր է համարում հակաօդային պաշտպանական համակարգերի տեղակայման վերաբերյալ կոնսուլտացիաներ անցկացնել արեւմտյան գործընկերների հետ:
Հակաօդային պաշտպանության տեղակայման լուրերը հերքել է նաեւ ԱՄՆ դեպարտամենտն, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման արտահայտություններն որակել է անհիմն ու անպատասխանատու քայլ: