Ռազմական Հասարակություն 

Ռուսաստանի ռազմական պոտենցյալը սպառնում է Եվրոպային. Ամերիկյան գեներալ

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող ռազմական պոտենցիալը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբերի գլխավոր հրամանատար Մարտին Դեմպսին, նշելով, որ Ռուսաստանը աշխարհագրական առավելություն ունենալով Եվրոպայի նկատմամբ ու տիրապետելով միջուկային զենքի ու արդիական ավիացիայի, ռեալ սպառնալիք է հանդիսանում Եվրոպայի համար,որը ազդանշան է նաեւ ԱՄՆ համար:

Միաժամանակ գեներալը սպառնալիք է համարել նաեւ Ռուսաստանի մեդիադաշտն ու հակաարեւմտյան ընդգծված պրոպագանդան ու հաճախակի դարձած ռազմական զորավարժությունները, որոնք ընթանում են եվրոպայի սահմաներում:

Նրա խոսքերով Պուտինի նպատակն է քայքայել ՆԱՏՕ-ն, որը աջակցում է Արեւելյան Եվրոպայի երկրներին ու Վրաստանին:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի հյուսիսատլանտյան դաշինքի վրա հարձակման լուրերը անհիմն ու անմտածված են, հետապնդում են հակառուսական հիսթերիա առաջացնելու նպատակ:

Նույն շարքից