Հասարակություն 

Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի ծննդաբերության ժամկետը

Ամերիկայն TMZ և GossipGirl տաբլոիդները հայտնել են, որ իրենց աղբյուրների համաձայն` Քիմ Քարդաշյանին արդեն հայտնի է` երբ է ծնվելու իր երկրորդ երեխան:

Ըստ այդմ` ամերիկահայ հեռուստաաստղը ծննդաբերելու է դեկտեմբերին: GossipGirl-ը նկատում է, որ եթե երեխան ծնվի դեկտեմբերի 14-ին, ապա ծնված կլինի իր մորաքրոջորդիներ Մեյսոնի և Ռեյնի ծննդյան օրը:

Աղբյուրը նաև իր կատակային անվան տարբերակներն է առաջարկում երեխայի համար. եթե երեխան ծնվելու է Սբ Ծննդյան տոներից առաջ, ապա Քիմն ու ամուսինը գուցե երեխային անվանակոչեն օրինակ Քրիսթմաս` «Սբ Ծնունդ», Թինսել` «փայլփլուն զարդարանք» կամ էլ անգամ՝ Էլֆ:

Բանն այն է, որ Քիմի առաջին երեխայի անունը` Նորթ, նրա հոր ազգանվան` Ուեսթի հետ բառախաղ է կազմում, որը բառացի նշանակում է «հյուսիս - արևմուտք»:

 

Նույն շարքից