Միջազգային Հասարակություն 

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին RTBF և RT հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի «Բարեփոխական շարժում» (MR) խմբակցության առաջնորդ Դենի Դյուկարմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելգիական RLN պարբերականը, առաջիկայում խմբակցության առաջնորդը համապատասխան բանաձևի նախագիծ կներկայացնի ստորին պալատի քննարկմանը: Ինչպես պարզվել է՝ «Բարեփոխական շարժում»-ը միակ քաղաքական ուժը չէ, որ պահանջում է անհապաղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կոալիցիոն մեկ այլ կուսակցություն՝ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA), Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արդե ներկայացրել է բանաձևի նախագիծ, սակայն Դյուկարմը շեշտել է, որ նախագիծը դեռևս լուրջ մշակման կարիք ունի, քանի որ տեքստում բացակայում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթը, ինչն, ըստ պարբերականի, Դյուկարմը անվանել է ամենակարևոր կետը:

RLN պարբերականը շեշտում է, որ բոլոր կուսակցություններն էլ ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը, և թուրքական ծագմամբ որոշ պատգամավորների վերաբերմունքը վեճերի տեղիք է տալիս: Պարբերականը հիշեցրել է «Ժողովրդավարական մարդասիրական կենտրոն» կուսակցության օրինակը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը մերժող պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել էր կուսակցության շարքերից:

Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:

Նույն շարքից