Ռազմական Հասարակություն 

Ավստրալիայի արտգործնախարար. ԻՊ խմբավորումը ձգտում է քիմիական զենք արտադրել

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները օգտագործելով քլորին, նպատակ են հետապնդում ստեղծել քիմիական զենք:

Այս մասին հայտնել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը, նշելով, որ գրոհայինները քիմիական զենք ստանալու աշխատանքներում ներգրավել են բարձորակ մասնագետների:

Արտգործնախարարը ԻՊ-ը համարում է միջազգային անվտանգությանը սպառնացող ամենաիրական վտանգ՝ նշելով, որ այն իր արմատներն է ձգել նաեւ Ավստրալիայում:

Ավելի վաղ իրաքյան իշխանությունները հայտնել էին, որ ԻՊ ահաբեկիչները հունվար ամսին թունաքիմիկատներ էին օգտագործել Իրաքի հյուսիսում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ:

 

 

 

Նույն շարքից