Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից` 36-ը, խարդախության  6 դեպքից` 5-ը:

Բացահայտվել է գողության` 18, յուրացման 1 եւ շորթման 2 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 10, կողոպուտի 1 եւ խարդախության 2 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 57-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից