Միջազգային Հասարակություն 

Բարաք Օբաման մեկնաբանություններ է արել ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի շուրջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Ֆուտբոլի միջազգային  ֆեդերացիայում (ՖԻՖԱ) ծագած սկանդալը: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Սպիտակ տան ղեկավարի կարծիքով` կազմակերպությունը պետք է գործի ազնիվ և թափանցիկ:

«Եվրոպայում տեղի ունեցած զրույցներում մարդիկ ընդգծում էին, որ իրենց համար շատ կարևոր է  ՖԻՖԱ-ի թափանցիկ և պատասխանատու աշխատելու հնարավորությունը», - ասել է Օբաման Գերմանիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովում:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ֆուտբոլը ոչ միայն խաղ է, այլև` «խոշոր բիզնես, ազգային անհավանական հպարտության աղբյուր»:  Նրա խոսքով` ֆուտբոլը մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՄՆ-ում, և ամերիկյան իշխանությունները ձգտում են, որ ֆեդերացիան ազնիվ աշխատի:

Նույն շարքից