Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Քաբուլում ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 7, վիրավորմել 10 մարդ:
Պայթյուցիկ սարքը գործի է դրվել հարսանյաց հանդեսի հյուրերին տեղափոխող ավտոբուսում:
Դեպքը վայրից տո-ժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Առայժմ նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնվել:
Դեռեւս երկրում գործող ահաբեկչական խմբավորումները չեն ստանձնել պատասխանատվությունը, սակայն, վարկածների համաձայն, դա կարող էր իրականացնել Թալիբան շարժման գրոհայինները:
Հիշեցնենք, որ երկրում ահաբեկչական գործողությունները դարձել են սովորական երեւույթ, ինչի հետեւանքով գրոհայինների հարձակումներին զոհ են գնում հարյուրավոր մարդիկ: