Քաղաքական 

Պորոշենկոն ու ճապոնիայի վարչապետը քննարկել են ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշշենկոն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ ազգային անվտանգության խնդիրներ:

Պորոշենկոն բարձր է գնահատել Ճապոնիայի դերը Ուկրաինայի տնտեսության բնագավառում ու շեշտել, որ կողմերը այսուհետ կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Իր հերթին Ճապոնիայի վարչապետը շեշտել է, որ Դոնբասի հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

Նա միաժամանակ խոստացել է վարկ տրամադրել Ուկրաինային ու շարունակել օժանդակությունը կիեւյան իշխանություններին:

 

 

 

Նույն շարքից