Հասարակություն Մամուլի տեսություն 

ՀՀԿ–ականները դեռ խոցված են ՀԷՑ–ի տնօրենի պահվածքից. «Ժողովուրդ»

analitik.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝Աժ այցելությունից և ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը: Մասնավորապես, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն:

Որպես պերսոնա պետք է պատժվի»: Այն, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը, այդքան էլ արժանահավատ չէ ու չէ հենց այն պատճառով որ ՀԷՑ–ի կողմից նախորդ տարիներին ներկայացրած հայտերն էլ հիմնավորված չեն եղել: ՀՀԿ-ականների այս զայրույթի իրական պատճառը, թերևս, այն է, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Բիբինն իրեն պահել է տանտիրոջ, կամ ավելի ճիշտ, գաղութատիրոջ պես, ինչը խոցել է իշխանական պատգամավորների արժանապատվությունը»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից