«Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ համեմատությամբ ուշագրավ իրողություն բացահայտեց: Օրինակ՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հզ. 800 ընտրող մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հզ. 300 է:
Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հզ. է, իսկ բնակչության պաշտոնական թիվը՝ 21 հզ. 300: Այսինքն՝ստացվում է, որ Աբովյանում և Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, այդ քաղաքներում մինչև տասնութ տարեկան երեխա գրեթե չկա: Իսկ Ալավերդի քաղաքի դեպքում իրավիճակն ավելի խայտառակ է, այստեղ ընտրողների թիվը մի 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից: Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հզ. 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հզ. 474: Իսկ թե քանի հանգուցյալ կա ցուցակներում, դժվար չէ կռահել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։