Գլխավոր Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Ինչպես էր Բելիչիքը հայկական դրոշով քորոց կրում Սպիտակ տանը

analitik.am

bill-belichick-Երբ Բիլ Բելիչիքն (ամերիկյան ֆուտբոլի «New England Patriots» թիմի գլխավոր մարզիչ – ծնթ. խմբ.) ու նախագահ Օբաման ապրիլին իրար ձեռք սեղմեցին, Բելիչիքն իր դարձածալին կրում էր հայկական դրոշով քորոց՝ ի հիշատակ Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության: Այդ շաբաթը ճանաչվել էր որպես այդ կոտորածների մեկնարկի 100-րդ տարելից: Բելիչիքը կրում էր այդ քորոցը Պերճ Նաջարյանի խնդրանքով: Նաջարյանը մասնագիտական և անձնական սերտ հարաբերությունների մեջ է Բելիչիքի հետ 2000 թվականից, երբ նրանք միասին եկան Փեթրիոթս Նյու Յորքից, գրում է NBC Sports-ը:

Նաջարյանը մանրամասնել է՝ ինչպես էր Բելիչիքը եկել այդ օրը՝ քորոցը կրծքավանդակին: Նաջարյանը նաև պատմել էր իր հակիրճ, սակայն համարձակ մեկնաբանությունների մասին, որոնք նա արտահայտել էր Օբամային նախընտրական խոստումը չկատարելու և Ցեղասպանությունը կոտորած պիտակելու վերաբերյալ: Նաջարյանի պապը՝ Բաբկեն Քեչիչյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր:

«Այստեղ որևէ խնդիր չկար: Նա ճանաչել էր այդ քորոցը: Ես պատմել էի պապիկիս մասին և այստեղ՝ Ոութերթաունում, իմ պատմության, «Հայաստան» ճամբարի և ամեն ինչի մասին», – ասել է Նաջարյանը Բելիչիքին քորոցը կապելու խնդրանքի մասին:

Երբ Նաջարյանը հանդիպել էր Օբամային, հույս էր հայտնել, որ Օբաման կճանաչի Ցեղասպանությունը, երբ 100-րդ տարելիցին կընթերցի պաշտոնական հայտարարությունը: Թուրքական կառավարությունը ճնշում էր գործադրել Օբամայի վրա՝ չգործածելու այդ բառը հայերի կոտորածները նկարագրելիս:

«Բարդ է: Ես փորձում եմ կանխել հետագա ցեղասպանությունները», – պատասխանել էր Օբաման: Նաջարյանը հիշեցրել էր նրան, որ ավելի վաղ՝ այդ շաբաթ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գործածել էր «ցեղասպանություն» բառը:

«Պապը ինձ նման կառավարություն չունի, որը պետք է ղեկավարի», – պատասխանել է Օբաման: Նաջարյանի կողմից քաջություն էր նման քաղաքական թեմաներից հանդիսավոր միջոցառման ընթացքում խոսելը: Դա ցույց է տալիս՝ որքան կարևոր է հայերի համար, որ մեկ դար առաջ տեղի ունեցածը դիտարկվի պատշաճ տեսանկյունից:

Նույն շարքից