Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել հետ կանչել այդ երկրում իր դեսպանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համապատասխան որոշման մասին հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Միաժամանակ հունիսի 3-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչվել Անկարայում Բրազիլիայի դեսպանը, որին ներկայացվել է խնդրի վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպանչունի նաև Վատիկանում, Լյուքսեմբուրդում, Ավստրիայում:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի Դաշնային Սենատն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: