Հայաստան Քաղաքական 

Արմեն Ռուստամյան. Հայաստանում ընտրությունները դարձել են կանխատեսելի. «Առավոտ»

ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հիշեցրել են խորհրդային տարիները:

«Մեր, այսպես ասած, դաժան պրակտիկայի արդյունքն է, որ նկատում ենք, ինչը դեմոկրատական ընտրության մասին չի խոսում, երբ մի հոգու քվեարկություն է կատարվում, սա հիշեցնում է վաղ անցյալը՝ խորհրդային տարիները: Բայց իրականությունը դա է, եթե մարդիկ հստակ հասկանում են, որ որևէ շանս չունեն ընտրության միջոցով արդյունքն ապահովել, անտրամաբանական են համարում առաջադրվելը, քանի որ ընտրությունները Հայաստանում դարձել են կանխատեսելի»,-«Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, իր կարծիքը Արտաշատի ընտրություններում մասնավորեցնելով՝ ասել է Արմեն Ռուստամյանը:

Հարցին, իսկ ինչո՞ւ Արտաշատում կամ Աբովյանում ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց, Ռուստամյանը պատասխանել է. «Մասնակցել օլիմպիական սկզբունքով, չեմ կարծում, թե ճիշտ է այս պարագայում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից