Հասարակություն Ֆոտոներ 

Քիմ Քարդաշյանը յուրօրինակ անակնկալ է մատուցել ամուսնուն, ծննդյան օրվա կապակցությամբ

analitik.am

Քիմ Քարդաշյանը յուրօրինակ անակնկալ է մատուցել ամուսնուն`Քանյե Ուեսթին, ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես նշում է uk.eonline.com-ը, նա վարձակալել Լոս Անջելեսի հանրահայտ Staples Center բասկետբոլային դահլիճը, որպեսզի իր սիրելին բացառիկ հնարավորություն ունենա նշելու ծննդյան 38-րդ տարեդարձը հարազատ ընկերների հետ:

Ավելի վաղ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը` անելով հետևալ գրառումը. «Շնորհավոր ամբողջ աշխարհում իմ լավագույն ընկերոջ ծննդյան օրը: Դու լավագույն ամուսինն ու հայրն ես: Դու ոգեշնչում ես ինձ ամեն օր: Դու իրականություն ես դարձնում իմ բոլոր երազանքները, և քո կողքին լինելն ուղղակի հրաշալի է: Դու ոսկի սիրտ ունես: Վայելի՛ր ծննդյանդ օրը»:

o-INSTAGRAM-facebook

Նույն շարքից