Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ի՞նչ իրավունքով է որևէ մի կողմ հրապարակել քրեական գործի նյութերը․ Ա․ Աշոտյանը՝ Թոքմաջյանի տեսանյութի մասին

analitik.am

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի վերջին ասուլիսին հնչած գնահատականներին, ասաց, որ չի կարծում, որ իրեն կարելի է պատասխանել նման տեսանյութերով, որովհետև պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլ արժանապատիվ հեռանալ,  պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները և խնդիրները:

«Ես այդ տեսանյութ կոչվածն ամիսներ առաջ եմ տեսել, հենց ինքն էր ինձ բերել ցույց տալու, ճիշտն ասած այդ գործը շատ քիչ է ինձ հետաքրքրում, որովհետև դա պետք է հետաքրքրի պատկան մարմիններին, ինձ այդ տեսանյութը և՛ ամիսներ առաջ, և՛ այս պահին հարցեր առաջացրեց»,- ասաց նա և նշեց, որ եթե դա ինչ-որ բանի ապացույց է, ապա ինչո՞ւ մեկ տարի հետո տևող գործի ընթացքում այդ տեսանյութը չի բերել կոնկրետ արդյունքի, և եթե դա ապացույց է, ապա ի՞նչ իրավունքով է որևէ մի կողմ հրապարակել քրեական գործի նյութերը»,– հարցադրում արեց նախարարը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ամենակարևոր խնդիրն այն է, թե որտեղից են այդ տեսանյութի կադրերը: «Երբ մարդը հրավիրում է ասուլիս, որպեսզի հաշվետու լինի մեկ տարվա աշխատանքի համար և այդ ասուլիսի իննսուն տոկոսը նվիրում է անձնական արկածներին, դա արդեն բուհի համար վատ է և ապացույցն է այն բանի, որ մի բան այն չէ, և ակնհայտ է, որ մի բան այն չէ, որ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային դրամատիկ թրիլլերի»,- ասաց նա և նշեց, որ ինքը բուհի կողմն է և այդ սկանդալ կոչվածն իրեն չի հետաքրքրում:

Ինչ վերաբերում է ռեկտորի ընտրություններին, ապա նա ասաց, որ այդ գործընթացի մասին շատ բան գիտի: «ԿԳՆ-ն բնականաբար ունի իր ձայները, որը տնօրինում են մարդիկ, որոնք ներկայացնում են նախարարությունը, մեր նախարարությունը կառավարության մաս է, մեր նախարարությունը պաշտպանում է բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք այս ընթացքում նաև տուժել են հանիրավի գործողություններից: Թույլ չեմ տա, որ «Պոլիտեխնիկի» որևէ ուսանողի գլխից մազ պակասի, պարզապես թույլ չեմ տա, ես գիտեմ որոշակի տեղեկություններ ճնշումների մասին, գիտեմ, որ տարբեր մարդկանց նկատմամբ փորձում են տարբեր կերպ դուրս գալ, գիտեմ որ այդ երեխաների վրա այլ տեսակի ճնշումներ են գործադրվել ինպես բուհի դրսում, սակայն այս «ֆինիտա լա կոմեդիա»–ին մնացելէ  ընդամենը տասնմեկ օր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թոքմաջյանի հետ ունեցած իր հարաբերություններին, նախարարն ասաց, որ չի մեկնաբանում անձնական հարաբերությունների խնդիրը,և իրեն հետաքրքրում է բուհը, որտեղ որևէ մեկը բարձրանալու համար չի փորձի տապալել նախորդների աշխատանքը, որտեղ կաշխատեն դասախոսներ, որոնց աշխատանքը կախված չի լինի ռեկտորի հետ ունեցած հարաբերություններից, դասախոսներ, որոնք վերջին պահին չեն հայտնվի բուհում և դառնա կառավարման խորհրդի անդամ:

Ըստ նրա՝ Թոքմաջյանի հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ասուլիսը PR անհաջող փորձ էր «խրոնիկ» պաշտոնակատարի կողմից:

Նույն շարքից