Հասարակություն 

Երևանի ավագանու որոշմամբ՝ Մհեր Նավոյանին հանձնվել է բնակարան

Տարոն Մարգարյանն այսօր  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին հանձնել է Երևանի ավագանու որոշմամբ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանի բանալիները։ 
Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրախ եմ, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից բարի ավանդույթ է ձևավորվել տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես ունեցող արվեստագետներին: Շնորհավորում եմ պարոն Նավոյանին և մաղթում, որ այս իրադարձությունը նրա կյանքում նոր ստեղծագործական ձեռքբերումների սկիզբը դառնա»։

Նույն շարքից