IT Գլխավոր Հայաստան 

Հայ մշակողների Shadowmatic խաղն արժանացել է Apple–ի մրցանակի

analitik.am

Ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 8-ին անցկացրել է Apple Design Award ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրել է iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակներին, գրում է techcrunch.com կայքը։

Հետաքրքրական է, որ այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի է արժանացել նաև հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերությունը` Shadowmatic խաղի համար:

Shadowmatic–ը հաղթող է ճանաչվել «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգերում, ինչպես նաև ArmNet Awards 2015–ի  «Նորարարություններ» անվանակարգում։

Խաղի էությունն այն է, որ խաղացողին առաջարկվում են տարբեր չափերի, ձևի, միացած կամ անջատ ֆիգուրներ, և նրանց առջև խնդիր է դրված` հավաքել այդ ֆիգուրներն այնպես, որ նրանց ստվերը կոնկրետ օբյեկտ դառնա։

Նույն շարքից