Հասարակություն Տնտեսություն 

Երևանի 2014թ. բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

analitik.am

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է  «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները,  որոնք ամփոփվել և  ներկայացվել  են «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:  

Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը վերամշակվել է:

Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։

 

Նույն շարքից