Հայաստան Ռազմական 

Ադրբեջանական կողմը այս գիշեր կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հունիսի 8-ի գիշերը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, բարեբախտաբար, վնասները միայն նյութական են:

«Կրակոցը հնչել է մեկ անգամ, կեսգիշերն անց` 12:30-ին, այն դիպել է տներից մեկին, վնասել պատուհանը, կոտրել ապակին»,- ասաց գյուղապետը: Նարեկ Սահակյանի խոսքով` փետրվարի 15-ից հետո հարաբերական խաղաղություն էր, որը ադրբեջանական կողմը երեկ կրկին խախտել է:

Նույն շարքից