Գլխավոր Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին Բրազիլիայից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խորհրդատվությունների համար

analitik.am

Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին` Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին այդ երկրում բանաձև ընդունելուց հետո։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է երկրի ԱԳՆ-ի` երկուշաբթի տարածած հայտարարությունում։

 

«Բրազիլիայի սենատի ընդունած իրավաբանորեն աննշան որոշումը, որն աղավաղում է 1915 թվականի իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդունվել է հայկական լոբբիի ճնշման ներքո։ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում հասցվել է Անկարայում Բրազիլիայի դեսպանին, իսկ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը հետ է կանչվել Անկարա` խորհրդատվությունների համար»,– ասվում է թուրքական ԱԳՆ հայտարարությունում։

Նույն շարքից