Հասարակություն 

Տրանսպորտի հանձնաժողովը այսօր նիստ է գումարելու

analitik.am

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, նիստ է հրավիրել: Այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:


Ի դեպ, չի բացառվում, որ այսօր հայտարարվի, թե տրանսպորտը ինչքանով կթանկանա:


Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտնել էր, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի դեկտեմբերի վերջին կայանալիք նիստը հետաձգվել է, այն կկայանա հունվարին: Հենրիկ Նավասարդյանն ասել էր, որ նիստի օրը դեռ հայտնի չէ, ուղևորահոսքերի ուսումնասիրություններ են ընթանում, երբ դրանք կավարտվեն, այդ ժամանակ էլ նիստ կհրավիրի:


Նշենք, որ տնտեսվարողները տարբեր հաշվարկներ էին ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել էին, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ  հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ կանի և կգան ընդհանուր հայտարարի, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Բայց տնտեսվարողները պնդում են, որ ուղեվարձը թանկանա:

Նույն շարքից