Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

«Վերջապես ճանաչե՛ք Ցեղասպանությունը». Գերմանիայի Երիտասարդական միություն

analitik.am

Գերմանիայի Երիտասարդական միության պաշտոնական Entscheidung ամսագրի էլեկտրոնային կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ներկայացրել է Երևանում իր ներկայացուցիչների մասնակցությունը Ցեղասպանության տարելիցի հիշատակման արարողություններին, գրում է Panorama.am-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Երիտասարդական միության մի շարք ներկայացուցիչներ ժամանել են Երևան և մասնակցել են հիշատակման արարողություններին:

Հյուրերը Երևանում մասնակցել են Ցեղասպանության զոհերի սրբադասման, զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ` Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած արարողություններին:

Այնուհետև հրապարակման մեջ ներկայացվում է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցում եղած հասարակական և պետական դիրքորոշումը, Գերմանիայի կառավարության և Բունդեսթագի հայտարարությունները, ինչպես նաև առանձնակի կարևորում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը: Վերջինս ապրիլի 23-ի իր ելույթում կոչ էր 1915թ-ի իրադարձությունները որակել էր որպես ցեղասպանություն և դատապարտել էր այն:

Հրապարակման մեջ նշվում է, որ Յոահիմ Գաուկի ելույթը ջերմ ընդունելության էր արժանացել Հայաստանում և ներկայացնում է ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի ելույթն այս կապակցությամբ:

Կարեն Ավագյանն իր ելույթում, մասնավորապես` ասել էր. «…Ինձ համար հատկապես առանձնահատուկ էր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ: Ընդհանրապես ճանաչել էլ կա, ճանաչել էլ։ Եկեղեցու խորանից հնչեց ուժեղ, հոգատար, հաստատակամ, սրտացավ, վստահ մարդու խոսք…

Իմ խոսքը թերևս չի էլ հասնի պարոն Նախագահին, միգուցե կարիքն էլ չկա։ Չգիտեմ՝ Գերմանիայի պատմության մեջ ինչ է գրվելու Յոահիմ Գաուկ անվան դիմաց, ես միայն մի բան գիտեմ, այդ անուն-ազգանունը այլևս հայոց պատմության էջերում գրվել է անջնջելի գրչով, գրվել է սիրով ու դարերի համար: Այս մի բանը հաստատ գիտեմ»:

Նույն շարքից