Հասարակություն 

Երևանի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները և այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կոմունալ տնտեսության պատասխանատուների խոսքով՝ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել տեղումների դադարով պայմանավորված:

Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: 
Ժամը 10:00 - ից մինչև 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խմ ավազ։

Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նույն շարքից