Հասարակություն 

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են նաև շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու կախված սառցալեզվակները

Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական  շենքերի տանիքների   ձյան և սառալեզվակների հեռացման  աշխատանքները:  

Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի  հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է  ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: 

Անվտանգության նկատառումներով՝  քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից