Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է OS և iOS օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:
OS X օպերացիոն համակարգը (El Capitan), որը նախատեսված է համակարգիչների և նոթբուքերի համար, իր մեջ ներառում է Safari դիտարկիչի նոր տարբերակը, որոնման բարելավված համակարգ, որն արդեն կարելի է կառավարել ձայնով։
iOS 9-ը, որը նախատեսված է պլանշետների և սմարթֆոնների համար, նույնպես նոր գործառույթներ է ստացել։ Մասնավորապես, օգտատերերը ստացել են լրատվական ագրեգատոր, որը նրանց համար նորություններ է ընտրում ինքնուրույն, հայտնում է Korrespondent.net-ը:
Ներկայում Apple-ի համակարգիչներն ու նոթբուքերը կիրառում են OS 9, իսկ սմարթֆոններն ու պլանշետները՝ iOS 8 օպերացիոն համակարգերը։