Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

analitik.am

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում ավտոկայանումների համար որոշ անձանց կողմից ապօրինի գումարների գանձման դեպքերի հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառել:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

«Մենք պետք է լինենք շատ ավելի խիստ և հետևողական: Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում լրացուցիչ գումարներ են վճարում ինչ-որ անձանց: Վճարովի ավտոկայանատեղիներում ապօրինի գումար գանձողների վերաբերյալ ստացված բոլոր տվյալները պետք է ուղարկել ոչ միայն ոստիկանություն, այլև դատախազություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նույն շարքից