Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, RTBF և RT հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի «Բարեփոխիչ շարժման» խմբակցության առաջնորդ Դեննի Դյուկարմը:

Ինչպես հայտնում է բելգիական HLN.be կայքը, Դյուկարմն առաջիկայում մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը ներկայացնել Ստորին պալատի քննարկմանը:

Մինչդեռ, ևս մեկ կոալիցիոն կուսակցություն` «Նոր ֆլամանդական ալիանսը» արդեն հանդես է եկել նմանատիպ բանաձևի նախագծով, սակայն Դյուկարմն այդ փաստաթուղթը նախնական է համարել, որը համալրման կարիք ունի, քանի որ այն չի ընդգրկում Ցեղասպանության ճանաչման բուն հարցը:

Պարբերականը նշում է, որ բոլոր կուսակցությունները վճռական են տրամադրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, իսկ տարաձայնություններ կարող են առաջանալ ծագումով թուրք որոշ անդամների դիրքորոշման առումով: Բելգիայի խորհրդարանը 1998 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Վերին պալատի` Սենատի մակարդակով:

Նույն շարքից