Հասարակություն 

Երևանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար

Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում փետրվարի 23-27-ը կանցկացվի Արմենակ Ալաչաչյանի անվան բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշարը, փոխանցում է basket.am-ը:

Մրցաշարին մասնակցելու հրավեր են ստացել Ղազախստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

Մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա մինչեւ փետրվարի 18-ը: Հայաստանը ներկայացնելու են Երեւանը, ինչպես նաեւ մարզերի հավաքական թիմը:

Նույն շարքից