Հասարակություն 

«Սիրիահայ մշակույթի շունչը» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ Երևանում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ այսօր մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում է շուրջ 30 սիրիահայ ձեռներեց: Ցուցահանդեսին ներկայացված են սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն և այլն:

 

Սփյուռքի նախարարությունից հայտնում են որ տոնավաճառի մասնակից սիրիահայերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ֆոնդին:

 Սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև փետրվարի 15-ին Սիրահարների այգում:

Նույն շարքից