Ջեկ Ուորները յուրացրել է գումարներ, որոնք նախատեսված են եղել Հաիթիի 2010 թ. երկրաշարժից տուժածների համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաիթի այցելությունից հետո Ուորները հաղորդել է, որ ենթառուցվածքների վերականգնման համար հավաքել է 750 հազար դոլար: Ֆինանսական միջոցները ՖԻՖԱ-ից փոխանցվել են Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիային, սակայն այդպես էլ չեն հասել Հաիթիի իշխանություններին:
ԱՄՆ-ի դատախազության կարծիքով՝ գումարները նստել են Ուորների հաշվեհամարների վրա: