Դուբայի թագավորական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչը` ԱՄԷ–ի վարչապետի և փոխնախագահի թոռը, խախտել է բրիտանական թագավորական արարողակարգը և սեղմել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ձեռքը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել Սուրեյ կոմսության Էփսոն քաղաքում կազմակերպված մրցարշավի ժամանակ։ Վեց տարեկան տղան առանց հրավերի մոտեցել է թագուհուն, հանել գլխարկն ու վճռականորեն սեղմել Եղիսաբեթ Երկրորդի ձեռքը` ուրախ թափահարելով այն, այնուհետև պատանի ջենտլմենը նույն վճռականությամբ հեռացել է և թագուհուն թողել «տարակուսանքի» մեջ, նշում է Sky news հեռուստաալիքը։
Բրիտանացիներն անչափ կարևորում են ավանդույթները, և այժմ նրանք նշում են, որ տղան խախտել է թագավորական արարողակարգի կանոնները։