ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում է Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ տեղադրելով նաև Հանրապետության հրապարակի լուսանկար:
«Ես կրկին Երևան եմ ժամանել և անհամբեր սպասում եմ այսօր և վաղը կայանալիք հանդիպումներին քննարկելու համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է համանախագահը: