Հասարակություն 

Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

Այսօր ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ներկայացած քաղաքացիների խնդրանքները բազմաբնույթ էին: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերել են սոցիալ-իրավական, առողջական և զինծառայողների ու նրանց հարազատների բուժման հետ կապված հարցերին, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա ռազմական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համապատասխան պարզաբանումներ են տվել բարձրաձայնված հարցերի շուրջ:

Ընդունելության ընթացքում՝ մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել բարձրաձայնված հարցերին, տվել հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար:

Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:

Նույն շարքից