Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում տեղեկացվում է երկրի կառավարության հրաժարականի մասին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարներին շնորհակալություն է հայտնել աշխատանքի  համար և ընդունել է կառավարության հրաժարականը;

Նախագահ Էրդողանը  խնդրել է նաև մինչ նոր կառավարության կազմավորումը շարունակել պաշտոնավարումը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 և քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։

Նույն շարքից