Հասարակություն 

Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց: 

 

 

Մասնավորապես ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տեղեկագիրը կազմվել է միջազգային նմանօրինակ տեղեկագրերի հիման վրա, և նյութը մատուցվում է հնավորին մատչելի ձևով: Վերջնական տեսքով բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը հասանելի կլինի յուրաքանչյուր բնակչի:

 

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անրաժեշտությունը՝ ՀՀ պետական բյուջեից կատարվող մասնհանումների մասով:

 

Քննարկվել է նաև Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի եռամսակային հաշվետվության վերաբերյալ առաջարկների ներկայացման ձևաչափը:
Նիստի շրջանակում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից