Հասարակություն 

Կրակոցներ Վեդիում

Ոստիկանության Արարատի բաժնում երեկ գիշերը ահազանգ է ստացվել, որ 25-ամյա Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է:

Տիգրան Բ.-ն հրավիրվել է բաժին, ներկայացրել իր մոտ առանց համապատասխան փաստաթղթերի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանն ու հայտնել, որ կրակել է թռչուն խփելու նպատակով:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից