Հասարակություն 

Հերթական գեյ-շքերթը Լատվիայում

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Ռիգայի քաղաքային դուման թույլատրել է մայրաքաղաքի կենտրոնում գեյ-շքերթի անցկացմանը:

Սեքսուալ փոքրամասնությունների ու նրանց եվրոպական համախոհների կազմակերպած միջոցառումը կանցկացվի Վերմանյան այգում, որին կմասնակցի մի քանի հազար մարդ:

Տվյալների համաձայն հնարավոր են բախումներ գեյ-շքերթի մասնակիցների ու հակագլոբալիստների միջեւ, ուստի իրավապաահները ստիպված կլինեն ուժեր կենտրոնացնել՝ անկարգությունների կանխարգելման համար:

Լատվիայում գեյ-շքերթը բնակչության մոտ ընդունվում է ոչ միանշանակ:

Մասնավորապես Լատվայի քաղաքացուհի Լիգա Դիմիտերեն որոշել է բողոքն արտահայտել հացադուլի միջոցով՝ նշելով, որ գեյ-ակցիան ոտնահարում է սերը, ընտանիքն ու մարդկային արժեքները:

Նույն շարքից