Օդեսայի ոստիկանությունը կգլխավորի վրաց գեներալը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Օդեսայի մարզի նորանշանակ նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Վերջինս ընդգծել է, որ Օդեսայում ոստիկանության հետ կապված մեծ խնդիր կա, այդ իսկ պատճառով ինքը դիմել է ՆԳՆ` Օդեսայում պարեկային ծառայության սահմանման գործընթացն արագացնելու խնդրանքով:
«Մեր նպատակը Օդեսան Ուկրաինայի ամենաանվտանգ քաղաքը դարձնելն է»,- ասել է Սաակաշվիլին` հավելելով, որ դա հազվադեպ բացառություն է, որ ծառայության ղեկավարը «ներկրվի»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ խոսքը Գիա Լորդքիփանիձեի մասին է, ով Վրաստանի ոստիկանության նախկին փոխնախարարն է: