Հասարակություն 

Գորիսի ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է. panorama.am

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է:

Այս մասին հայտնում է panorama.am կայքը:

Աղբյուրը նշում է, որ դա այն երիտասարդն է, որը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ այս դեպքից հետո լքել էր Հայաստանը: Ձերբակալված երկրորդ անձի ինքնությունն առայժմ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ ձերբակալվել է 2 անձ։

Հիշեցնենք նաև, որ այդ ծեծկռտուքի գործով ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ որոշում էր կայացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝  Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին, ով ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

 

Նույն շարքից