Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի:Մեծ Բրիտանիայում պատգամավորները քվեարկություն են անցկացրել և որոշել, որ այդ երկիրը ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե կանցկացնի:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սատարել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նախաձեռնությանը:
Հանրաքվեի անցկացման օգտին է քվեարկել 544, դեմ ընդամենը 53 պատգամավոր:
Բրիտանիայի վարչապետի` ավելի վաղ հայտարարություններից հայտնի է, որ ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե նախատեսված է 2017-ի ավարտին: Հետաքրքրական է, որ նախաձեռնությամբ հանդերձ, Քեմերոնը հանդես է գալիս ԵՄ-ի կազմում մնալու օգտին:
Միաժամանակ նա ասում է, որ նախքան հանրաքվեի անցկացումը կարող է այնպես անել, որ համաեվրոպական այդ կառույցի գործընկերները Բրիտանիային վերադարձնեն ԵՄ-ին վերապահված լծակները: