Ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները կաշխատեն նորմալ բնականոն աշխատանքային գործընթացով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները, սակայն, չեն ջեռուցվելու:
«Ջեռուցման համակարգը գործարկելը նախապատրաստական աշխատանք է ենթադրում, որպեսզի որևէ արտակարգ դեպք տեղի չունենա: Իսկ ջեռուցման սեզոնը մեզ մոտ ավարտվել է մարտի 15-ին»,-ասաց Արթուր Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ խմբերում հարկ եղած դեպքում անհրաժեշտ ջերմաստիճանը կապահովվեն այլ տարբերակներով:
Նշենք, որ եղանակային աննախադեպ պայմանների պատճառով մարտի 31-ին հանրապետության բոլոր պետական կրթական հաստատությունները չեն աշխատում: