Միջազգային Քաղաքական 

Յացենյուկը խոստացել է ազատագրել Ղրիմն ու Դոնբասը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հերթական անգամ խոստացել է ազատագրել Ղրիմն ու Դոնբասը:

Այս անգամ նա նման խոստում է տվել Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, միաժամանակ վստահորեն շեշտելով, որ կիեւյան իշխանությունները ի վիճակի են դա իրականացնել:

Նրա խոսքերով, Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ լավագույն վերաբերմունքը հանդիսանում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միասնական դիրքորոշումը, ինրպես նաեւ Եվրամիության երկրների համախմբվածությունը:

Միաժամանակ վարչապետը հույս է հայտնել, որ ամերիկյան գործընկերները ներդրումներ կկատարեն Ուկրաինայի տնտեսությունում ու ռազմական օժանդակություն կտրամադրեն, որն անհրաժեշտ է ԵՄ-ի արեւելյան սահմանների պաշտպանության համար:

 

 

Նույն շարքից