Գլխավոր Մամուլի տեսություն 

ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն իրեն պատկանող մի քանի գույք վաճաքի է հանել. «Ժողովուրդ»

analitik.am

«ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն իրեն պատկանող մի քանի գույք վաճաքի է հանել: Նա վաճառում է Նորք-Մարաշ փողոցում գտնվող նախկին «Արմեն Ակոբ» հեռուստաընկերության շենքն ու Հանքավանի առանձնատունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ա. Ամիրյանը մտադրություն ունի լքել Հայաստանը: Սակայն Արմեն Ամիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ցանկանում է հեռանալ Հայաստանից:

«Այս անգամ ինձ ո՞ւր են ուղարկում: Կան շենքեր, կառույցներ, որոնք կառուցվում են, օգտագործվում են, իսկ հետագայում վաճառվում են, դա նշանակում է, որ ես Հայաստանից պետք է մեկնե՞մ: Իրականում նման բան չկա, ինչի մասին է խոսքը: Իսկ ցանկացած գույք ստեղծվում է կա՛մ գնվելու, կա՛մ վաճառվելու համար»,- հայտարարեց Ա. Ամիրյանը: Նշենք, որ տարիներ առաջ Ամիրյանը վաճառեց նաև Երևանի ՀԱԹ թաղամասում գտնվող «Հայաստան» կինոթատրոնը, որը գնեց Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշի Համիկը, և որի բացմանը վերջերս մասնակցեց Սերժ Սարգսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից